Մարտի 2-ին տեղի է ունեցել հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի, իրանցի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զոհվելու կապակցությամբ։ Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ այս իրավիճակում ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ հումանիտար օգնություն, և հույս է հայտնել, որ ներկա վիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։
Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով բանակցությունների փուլում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «անօրինական ու անարդարացի» ագրեսիային, ընդգծել է.
«Մենք գտնվում ենք լայնածավալ պատերազմի մեջ»։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այդ «անամոթ ագրեսիայի», թիրախավորել է օկուպացված տարածքները և տարածաշրջանում ամերիկյան բազաները։ Արաղչին հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և վրեժխնդիր կլինի իր «նահատակ առաջնորդի» արյան համար։
The post Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ և ցավակցել Խամենեիի մահվան կապակցությամբ appeared first on CIVILNET.