Այսօր և վաղը տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա

Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ողջ տարածքում կվերսկսվեն։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին … Read more

«Ես մեռնում եմ… սուրճի համար». Նեթանյահուն արձագանքել է իր մահվան մասին լուրերին

«Ես մեռնում եմ… սուրճի համար»,- այս արտահայտությամբ տեսանյութ է հրապարակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի իր էջում՝ հերքելով համացանցում տարածված լուրերը, թե ինքը սպանվել է իրանական հարվածի հետևանքով։ Տեսահոլովակում Նեթանյահուն սրճարանում սուրճ է պատվիրում և կատակում շրջանառվող լուրերի շուրջ։ «Ես մեռնում եմ… սուրճի համար»,- ասել է նա՝ օգտագործելով եբրայերեն մի արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է … Read more

Դուբայի օդանավակայանը դրոնների հարվածի պատճառով ժամանակավորապես փակվել է

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել: Մարտի 16-ի առավոտյան ժամանակավորապես դադարեցրել են չվերթները։ Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի բաքերից մեկը հրդեհվել է: Այս մասին հայտնում է reuters-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի իշխանություններին: Սա արդեն երրորդ նմանատիպ միջադեպն է աշխարհի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկում փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո … Read more

ԵՄ անվտանգության զեկույցը Եվրոպային կոչ է անում օգտագործել Չինաստանի նկատմամբ տնտեսական լծակները

Եվրոպան շարունակում է ազդեցության զգալի լծակներ պահպանել Չինաստանի նկատմամբ՝ չնայած Պեկինի տեխնոլոգիական աճող հնարավորություններին և արտադրական գերակայությանը. այս մասին նշվում է ԵՄ Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի նոր հրապարակված զեկույցում (European Union Institute for Security Studies Chaillot Paper): «Չինաստան՝ խոցելի տերությո՞ւն։ Ինչպես Եվրոպան կարող է օգտագործել իր տնտեսական լծակները Պեկինի նկատմամբ» վերնագրված զեկույցում դրա հեղինակները՝ տնտեսագետներ  Ալիսիա … Read more

Արթուր Բաղդասարյանին վերագրվում է կեղծ հայտարարություն «Ուժեղ Հայաստան»-ին միանալու մասին

Անի Գրիգորյան, #CivilNetCheck Սոցցանցերում մարտի 14-ից տարածվում են գրառումներ, թե «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։ Ֆեյսբուքյան էջեր Մարտ 14, 2026 «Ես անվերապահորեն աջակցում եմ Սամվել Կարապետյանին և միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը.Արթուր Բաղդասարյան»  Գրառումներում հրապարակված է Բաղդասարյանի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ․ «Ես անվերապահորեն աջակցում … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություն չի առաջարկվել․ Արաղչի

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված որևէ կոնկրետ նախաձեռնություն դեռևս չի առաջարկվել։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում:  Անդրադառնալով քաղաքացիական կամ բնակելի տարածքների թիրախավորմանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ Իրանը Մերձավոր Արևելքում չի թիրախավորել քաղաքացիական կամ բնակելի տարածքներ։ Նա ավելացրել է, որ «Թեհրանը … Read more

Իրանն իրականացրել է հարձակումների երեք ալիք Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա

Իրանի զինված ուժերը մարտի 14-ից սկսած՝ իրականացրել են հարձակումների երեք ալիք Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Ըստ հայտարարության՝ իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 53-րդ ալիքը․ արձակվել են տասը «Ֆաթթահ» տեսակի հիպերձայնային հրթիռ և հարվածային անօդաչու թռչող սարքեր ԱՄԷ-ի «Ալ-Դաֆրա» բազայում գտնվող ամերիկյան բանակի դեմ: … Read more

Թաիլանդում ՀՀ 20 քաղաքացի կա, 5-ը օրերս կվերադառնան Հայաստան․ ԱԳՆ

Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր։ Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։ «Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում … Read more

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, սպասովում են տեղումներ

Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է։ Մարտի 15-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն … Read more

Հայ ըմբիշները Մ23 Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ են նվաճել

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ։ Արամայիս Հարությունյանը եզրափակչում հաղթել է հունգարացի Լասլո Դարաբոսին և դարձել ոսկե մեդալակիր։ Սամվել Տերտերյանը եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Դանիլ Գրիգորևին ու դարձել արծաթե մեդալակիր։ Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամկետից շուտ … Read more