Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր։ Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։
«Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր»,- հայտնել է Բադալյանը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սրման հետևանքով տարածաշրջանային օդանավակայանները չեղարկել կամ հետաձգել են չվերթները։
The post Թաիլանդում ՀՀ 20 քաղաքացի կա, 5-ը օրերս կվերադառնան Հայաստան․ ԱԳՆ appeared first on CIVILNET.