Իրանի զինված ուժերը մարտի 14-ից սկսած՝ իրականացրել են հարձակումների երեք ալիք Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Ըստ հայտարարության՝ իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 53-րդ ալիքը․ արձակվել են տասը «Ֆաթթահ» տեսակի հիպերձայնային հրթիռ և հարվածային անօդաչու թռչող սարքեր ԱՄԷ-ի «Ալ-Դաֆրա» բազայում գտնվող ամերիկյան բանակի դեմ:
ԻՀՊԿ-ն հայտնում է, որ իրականացրել են գործողության 52-րդ և 51-րդ փուլերը՝ հարձակվելով ամերիկացի զինվորականների հավաքների կենտրոնների և արդյունաբերական համալիրների վրա երեք ռազմաբազաներում՝ Իրաքյան Քուրդիստանում և Քուվեյթում:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։
The post Իրանն իրականացրել է հարձակումների երեք ալիք Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա appeared first on CIVILNET.