Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար ունի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը, նշում են իրանական պետական լրատվամիջոցները։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանով։  Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նոր պաշտոնում փոխարինել է Ալի Լարիջանիին, որը իսրայելական ավիրահարվածների հետևանքով սպանվել է մարտի 17-ին։ Իրանի նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյա Զոլղադրը ուժային թևի ներկայացուցիչ է և նախկինում մի … Read more

Անգամ եթե 165% ձայն տաք Փաշինյանին, նա շարունակելու է շանտաժ անել պատերազմով. Նինա Կարապետյանց

Երևանի մետրոյում վարչապետ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպը սոսկ անհատական վրդովմունքի դրսևորում չէր. «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը վստահ է՝ դա արցախցիների նպատակային թիրախավորման և ատելության խոսքի ուղիղ հետևանք է։ ՍիվիլՆեթի տաղավարում Կարապետյանցն ընդգծում է՝ Արցախի հարցում իշխանության բանաձևը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ հանգեցնելու է հիմնարար իրավունքներից հրաժարման։ Ի՞նչ … Read more

Թրամփ իսկապէս պատրա՞ստ է խօսելու Իրանի հետ

ԱՄՆ-Իրան երկխօսութեան, հաւանական բանակցութիւններու զրոյցները որքանո՞վ հաւաստի են, ԱՄՆ, Իսրայէլ եւ Իրան կրնա՞ն պատերազմին վերջ տալու շուրջ շօշափելի արդիւնք ապահովող միջնորդաւորուած կամ ուղղակի բանակցութիւններ ունենալ։ Նախագահ Թրամփ պիտի կրնա՞յ համոզիչ կերպով նախ Ամերիկայի, ապա միջազգային հանրութեան ներկայանալ իբրեւ յաղթանակ արձանագրած ղեկավար։ Իրանի քաղաքական ներկայ ղեկավարութիւնը ի՞նչ քայլեր կրնայ ծրագրել նոյնպիսի յարձակումներու դէմ երաշխաւորելու իր անվտանգութիւնը … Read more

Խաղաղության եվրոպական գործիքին Հայաստանի երրորդ դիմումի մասին

Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը պատասխանում է խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում Հայաստանի դիմումի մասին հարցին։ Հայաստանը դիմել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո երրորդ աջակցության համար, այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ The post Խաղաղության եվրոպական գործիքին Հայաստանի երրորդ դիմումի մասին appeared first on CIVILNET.

Ժամանակին դիմադրող երաժշտական գործիքը․ պկուի լուռ ներկան

Ստելա Ասրյան, Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության ուսանող Սուսաննա Վարդանյանի համար պկուն պարզապես երաժշտական գործիք չէ։ Այն մի ձայն է, որի մեջ նա գտնում է և՛ հանգստություն, և՛ կապ հայկական մշակույթի հետ։ Հատկապես լեռներում, ասում է նա, այդ ձայնը բոլորովին այլ է՝ կարծես միաձուլվում է բնությանը։ Պկուն հայկական ավանդական փողային երաժշտական գործիք է: Այն կառուցվածքով … Read more

Բարոյահոգեպես պատրաստ էինք, բայց տեղանքին ծանոթ չէինք. Լելե Թեփեի գործով տանկիստ վկան

Մարտի 24-ի նիստին վկան ասաց, որ հոկտեմբերի 7-ին ուշ են հասել մարտի դաշտ, օպերացիան արդեն սկսվել էր, և առաջ գնալու հրաման չեն ստացել։  2020-ի հոկտեմբերի 7-ի բանակային հակահարվածի գործով գործով հերթական դատական նիստին Երևան քաղաքի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում հարցաքննվում էր «Ցոր» զորամասի տանկային գումարտակի սերժանտ Արեգ Ղալամքարյանը։ Ղալամքարյանը 2020-ի հունիսից ծառայում էր «Ցոր»-ում՝ որպես … Read more

Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ

Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ՝ պահանջելով նրա հեռանալ Լիբանանից մինչև կիրակի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի արտաքին գործերի նախարարութանը։ Նախարարությունը նաև կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին խորհրդակցությունների՝ նշելով, որ դա Թեհրանի կողմից դիվանագիտական ​​նորմերի և երկու երկրների միջև հաստատված պրակտիկայի խախտում է։ Լիբանանի … Read more

Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել

Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։ «Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցել է օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ (աշխարհագրական … Read more

Նախակրթարանները կընդունեն նաև 4 տարեկան երեխաների. օրենսդրական փոփոխություն

Նախակրթարանները կընդունեն 4-6 տարեկան երեխաների՝ այն դեպքում, երբ գործող կարգավորմամբ նախակրթարան են հաճախում 5 տարեկանները։  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների նախագիծը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը կարևոր է հատկապես այն  բնակավայրերի համար, որտեղ մանկապարտեզների մեծ … Read more

Քարոզչական արշա՞վ, թե՞ բանակցություն. ինչ է կատարվում Իրանի շուրջ

Քարոզչական արշավը մեծ տեղ է գրավում Իրանի շուրջ ընթացող զարգացումներում։ Իրանի դեմ մղվող պատերազմի 25-րդ օրը հակասական տեղեկություններ տարածվեցին հնարավոր բանակցային գործընթացի մասին։ Առաջինն այդ մասին խոսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշելով, որ կապ են հաստատել Իրանի ազդեցիկ գործչի հետ և երկու օր է բանակցում են Իրանի հետ։ Թրամփն այդ կապակցությամբ կոչ է արել Պենտագոնին՝ … Read more