Մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ վիճաբանությունը․ ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ է իրականում ասվել

Արմեն Մկրտչյան #CivilNetCheck Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է Երևանի մետրոյում մարտի 22-ին տեղի ունեցած միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի միջև: Այն հասանելի է դարձել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Տեսանյութի առնչությամբ շրջանառվում են նաև տարբեր մեկնաբանություններ և վերագրումներ։ լրատվամիջոցներ Մարտ 22, 2026 «Թքած ունեմ, ինձ Հայաստան պետք չէ», լրատվամիջոցներ «Նիկոլ … Read more

Ապրիլի 1-ից խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա

Ապրիլի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների և ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ հնարավոր է դարձել վերանայել երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքով զբաղվող մասնագետների վարձատրությունը։  Նախարարի խոսքով՝ … Read more

Սաուդյան Արաբիան կարող է միանալ Իրանի դեմ պայքարին․ WSJ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կարող է որոշում կայացնել միանալ Իրանի դեմ իրականացվող ԱՄՆ-ի ռազմական հարվածներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման աղբյուրների՝ թագավորության մասնակցությունը պատերազմին այլևս համարվում է միայն ժամանակի հարց:  Եթե նախկինում Ռիադը հրաժարվում էր թույլատրել իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը նման գործողությունների … Read more

Հնարավո՞ր են հոսանքազրկումներ Հայաստանում. փորձագետը՝ Իրանի էլեկտրակայաններին հարվածելու ռիսկերի մասին

ԱՄՆ նախագահի սպառնալիքները՝ Իրանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ, խնդիրներ կարող է հարուցել նաև Հայաստանի համար: Քանի որ Երևանն ու Թեհրանը սերտորեն համագործակցում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով, հարևան երկրի էներգահամակարգի ցանկացած լուրջ խափանում կարող է ցավոտ հարված հասցնել հայկական ցանցին՝ ստեղծելով ընդհուպ մինչև անջատումների վտանգ: Իրանից խիստ կախվածությունը Իրանական ներկրումից Հայաստանի խիստ կախվածությունը փաստվում է … Read more

Վարչապետի պահվածքը լեգիտիմացնում է բռնությունը, որն ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի․ ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակական կազմակերպությունները դատապարտել են մարտի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը։   ՀԿ ներկայացուցիչները` մետրոյում վարչապետի պահվածքն ազդակ են համարում՝ ուղղված ողջ հասարակությանը, որը լեգիտիմացնում է բռնությունը և բևեռացումը, որը,  ցավալիորեն, ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի։ Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմել … Read more

Բնակարանային մատչելիության ծրագիրն ու արցախցիների կեցության անմատչելի պայմանները

Իրինա Հայրապետյան Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների համար բնակարանային հարցը շարունակում է մնալ ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը Հայաստանում։ ՀՀ կառավարությունը հայտարարեց բնակապահովման լայնածավալ ծրագրի մասին, որը պետք է ապահովեր մարդկանց բնակարանային երկարաժամկետ կայունություն, սակայն դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկան կառուցվածքային մի շարք խնդիրներ, որոնք առավելապես ազդում են փոքր կազմով ընտանիքների վրա։ ՀԱՐՑՈՒՄ Վերջին ամիսներին … Read more

Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էլեկտրակայաններին. Վարդանյան

Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էլեկտրակայաններին, Հայաստանը ևս կարող է խնդիրների առաջ կանգնել. ասում է ՏԿԵ նախարարի՝ էներգետիկայի գծով նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Պատճառը, ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Վարդանյանը, էլեկտրաէներգիայի ոլորտում Հայաստանի և Իրանի համակարգերի սինխրոնացումն է: Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում հայկական ԱԷԿ-ի սպասվող հնգամսյա դադարի պատճառով։ The post Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, … Read more

Ֆրանսիան 30 մլն եվրո չի հատկացրել Հայաստանին՝ նրան Ռուսաստանից հեռացնելու համար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ռուսալեզու տելեգրամյան ալիքներում մարտի 20-ից տեղեկություններ են տարածվում, թե իբր Ֆրանսիայի կառավարությունը 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանի զինված ուժերին` «լրացուցիչ վարժանքների համար»։ տելեգրամյան ալիքներ Մարտ 20, 2026 «Ֆրանսիայի կառավարությունն ավելի քան 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանի զինված ուժերի լրացուցիչ վարժանքների համար՝ փորձելով հեռացնել Երևանին Մոսկվայից» «Ֆրանսիայի կառավարությունն ավելի քան 30 … Read more

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հետագա համագործակցությունը։   «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի և տրանսպորտի … Read more