Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հետագա համագործակցությունը։  

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

The post Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ appeared first on CIVILNET.

Leave a comment