«Այլևս չունի ո՛չ նոր միտք, ո՛չ վստահություն ներշնչող խոսք»․ Մանուել Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի շատ անհասկանալի և անիմաստ քայլեր է անելու։ Դա բնական է, քանի որ սպառված է՝ այլևս չունի ո՛չ նոր միտք, ո՛չ վստահություն ներշնչող խոսք։ Մարդկանց մեծ մասը այլևս չի հավատում նրան։
     Այս պայմաններում նա փորձելու է ուշադրություն գրավել տարբեր քայլերով՝ թեկուզ ոչ լուրջ, սադրանքով, սրտիկով, ապուշություններով՝ միայն թե մնա հանրային ուշադրության կենտրոնում։ Բայց հենց այստեղ է մեր անելիքը․ պետք է դադարենք արձագանքել ամեն ասածին ու արածին։ Որքան շատ ենք քննարկում նրան, այնքան ինքն իր նպատակին հասնում է։
     Ես առաջարկում եմ՝ կենտրոնանալ իրական խնդիրների վրա,
     չտրվել շեղումներին, և աստիճանաբար դուրս բերել նրան հանրային օրակարգից։
     Միևնույն ժամանակ պետք է մեր ուշադրությունը սևեռենք արտաքին սպառնալիքների վրա, մասնավորապես՝ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության վրա, և համախմբվենք որպես ազգ՝ պաշտպանելու մեր շահերը։
     Միայն միասնականությամբ և սառը դատողությամբ կարող ենք հասնել իրական արդյունքի»։

Leave a comment