Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ

Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ՝ պահանջելով նրա հեռանալ Լիբանանից մինչև կիրակի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի արտաքին գործերի նախարարութանը։

Նախարարությունը նաև կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին խորհրդակցությունների՝ նշելով, որ դա Թեհրանի կողմից դիվանագիտական ​​նորմերի և երկու երկրների միջև հաստատված պրակտիկայի խախտում է։

Լիբանանի ԱԳ նախարարությունը հավելել է, որ այս քայլը կատարվել է Թեհրանի կողմից երկու երկրների միջև «հաստատված դիվանագիտական ​​նորմերի և արձանագրությունների խախտումների» պատճառով։

Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Իսրայելի բանակը շարունակում է օդային հարվածներով հարձակվել Լիբանանի վրա և առաջ է մղում ցամաքային հարձակումը հարավային Լիբանանում՝ մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի կողմից սահմանային հարձակումից հետո, որը տեղի է ունեցել ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության։

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1039 մարդ, վիրավորվել՝ 2876-ը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ appeared first on CIVILNET.

Leave a comment