Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար ունի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը, նշում են իրանական պետական լրատվամիջոցները։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանով։ 

Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նոր պաշտոնում փոխարինել է Ալի Լարիջանիին, որը իսրայելական ավիրահարվածների հետևանքով սպանվել է մարտի 17-ին։

Իրանի նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյա Զոլղադրը ուժային թևի ներկայացուցիչ է և նախկինում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Նա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)-ի հրամանատարի տեղակալը, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած իններորդ կառավարությունում զբաղեցրել է Իրանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից։ Ներկայում պատերազմը ընդլայնվել է՝ ընդգրկելով Պարսից ծոցի արաբական երկրներն ու Լիբանանը։ Իսրայելական ու ամերիկյան գործողությունների հետևանքով սպանվել են Իրանի ռազմաքաղաքական էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

The post Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար ունի appeared first on CIVILNET.

Leave a comment