«Պարոն Եղոյան, ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան՝ Սոթքի և Խոզնավարի հատված և մինչև հիմա այնտեղ վեր ընկած են»

«Ափսոս, պարոն Եղոյան, որ 5 տարի առաջ չլսեցինք ձեզ, որ աշխահը ցուրտ է և խաբուսիկ, և իրոք պետք էր նավարկել, որ այս տեկտոնական սալերի հետևում չհայտնվեինք, որովհետև 5 տարի առաջ այս օրը դեռևս փետրվարի 10-ն էր, իսկ այ ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան՝ Սոթքի և Խոզնավարի հատված և մինչև հիմա այնտեղ … Read more

Ինչի՞ դիմաց է գործարար Նարեկ Նալբանդյանը վճարել Հովիկ Աբրահամյանի 25 միլիոն դրամի չափով գրավը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանն է իր գրավը՝ 25 մլն դրամի չափով վճարել: «Մարդկային ընկերական հարաբերությունների համար: Ինքն իմացավ, որ ըտենց որոշում է կայացվել դատարանի կողմից, ինձ առաջարկեց, ասեց` հաշվի առնելով մեր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, թող էս մի հարցը ես լուծեմ։ Ես էլ համաձայնեցի, ասեցի՝ … Read more

Փաշինյանը հետաքրքրվել է, թե մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։ Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է … Read more

«Տեղյա՞կ եք՝ ինչ անեկդոտ է պտտվում Գյումրիում»․ ՔՊ-ական ավագանու անդամը՝ Վարդան Ղուկասյանի փեսային

Գյումրու ավագանու այսօրվա նիստում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին՝ Վարդան Ղուկասյանի փեսային, հորդորեց Գյումրու փողոցների փոսերին տեր լինել, միջանկյալ մի լուծում գտնել։ «Չգիտես՝ ավելի լավ է սառույցը մնար, փոս չլիներ, թե ավելի լավ է սառույցը չլինեի, չսահեինք, բայց փոս լիներ։ Այս հարցին գոնե միջանկյալ … Read more

Մարկուս Ռիտերը Հայաստանը լքում է ջերմ տպավորություններով ու սիրով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ՝ նրա պաշտոնավարումն ավարտելու կապակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Ռիտերին վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած հետևողական և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այն արժանի է ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև մեր քաղաքացիների բարձր գնահատանքին։ Նախագահը նշել է, որ առաքելության գործունեությունն … Read more

«Այսօր քննարկվում է ոչ թե այն, թե պատերազմը երբ կլինի, այլ քննարկվում է, թե որ պետության միջուկային ռեակտորը պիտի առնենք»․ ՔՊ-ականները՝ Վենսի այցի մասին

ՔՊ-ական պատգամավորներն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձան ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցին՝  ներկայացնելով այն որպես պատմական իրադարձություն։ ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց․ «Այսօր Հայաստանը՝ մեր պետությունը փոթորկից հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն։ Այսօր քննարկվում է ոչ թե այն, թե պատերազմը երբ կլինի՝ վաղը, մեկ շաբաթից, թե մեկ ամսից, այլ քննարկվում է, թե … Read more

Հայաստանն ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում

Այսօր տեղի ունեցավ Արհեստական բանականության նկատմամբ ԵՄ մոտեցման վերաբերյալ TAIEX-ի առաջին աշխատաժողովը՝ համախմբելով Հայաստանի պետական մարմինների պաշտոնատար անձանց և եվրոպական առաջատար փորձագետներին։ Հայաստանը՝ իր արագ զարգացող ՏՏ ոլորտով և ռազմավարական կարևորության հանրային ու մասնավոր գործընկերությունների շնորհիվ, ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում։ Թեև ԵՄ-ն այստեղ տեսնում է զգալի ներուժ, սակայն արհեստական բանականության վերափոխող ներուժը ուղեկցվում … Read more

«Իշխանություններն ասում են՝ ասֆալտն ասֆալտ է, բայց պարզվում է՝ ասֆալտն ասֆալտ չէ, միլիարդավոր դրամները մսխվում են»․ Գառնիկ Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանը մեծ հրճվանքով խոսում էր ասֆալտի մասին, ես ուզում եմ խոսել մե ճանապարհների անորակ ասֆալտապատման մասին։ Ուզում եմ խոսել Երևան քաղաքում խայտառակ ճանապարհների մասին։ Իշխանություններն ասում են՝ ասֆալտն ասֆալտ ա, բայց պարզվում է՝ ասֆալտն ասֆալտ չի։ Այն միլիարդավոր դրամները, որոնք մեր հարկատուները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են էդ փողերը»,- ԱԺ հայտարարությունների ժամին … Read more

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. Քահանայից հավաքի մասնակիցներ

Ն․Ս․Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ, Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը և վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը։ Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար … Read more

350 միլիոն դրամը չնչին հատուցումն է մեր անցյալի տառապանքների, բարոյապես մաշվելու. Հովիկ Աբրահամյանից տուժած

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահողը դատավարության կողմերին ներկայացրեց գործով տուժող Հասմիկ Հակոբյանի ուղարկած դիմում-նամակը: Մասնավորապես՝ Հակոբյանը դիմումով հայտնել էր, որ ինքը գտնվում է արտերկրում եւ փետրվարի 10-ի նիստին չի կարողանալու մասնակցել՝ խնդրելով դատարանին հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Հակոբյանը հայտնել … Read more