Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքները ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների … Read more

Կառավարությունը հետևողական ջանք է դնում մշակութային արժեքների հայտնաբերման և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ  նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը հավանության է … Read more

Viva-ն` համահայկական ստեղծագործական հարթակի աջակից

Չորս տարի առաջ «Ծիլ» կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ՝ աշխարհասփյուռ հայ պատանիներին համախմբելու և հայկականության պահպանմանն ուղղված քայլերի համար: Հաջողված մոդելի կիրառման արդյունքում, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի փորձագիտական եզրակացությամբ, 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես կրթական է ճանաչել «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթը: Նույն թվականին, «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնած մրցույթի կազմակերպմանն ու … Read more

Իրանը ու ԱՄՆ-ն դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։ Օմանի միջնորդական … Read more

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը

Ադրբեջանում այսօր շարունակվել է Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, թե անձինք, որոնք ներկայացվում են իբրև տուժող, պահանջել են ցմահ ազատազրկման դատապարտել Ռուբեն Վարդանյանին։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում … Read more

ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորստի առաջադրանքը սահմանվել է առավելագույնը 6,40%, ինչը 0,12%-ով ցածր է 2025թ.-ին արձանգրված ցուցանիշից. ՀԷՑ

Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները. ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում … Read more

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղկեպսակ դրեց Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին

Ռուսաստանում փետրվարի 10-ին տոնում են դիվանագետի օրը։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր ծաղկեպսակներ դրեց ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին։ «Այսօր մենք նշում ենք դիվանագետի օրը եւ ավանդույթի համաձայն ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել՝ իրականացնելու Ռուսաստանի, Խորհրդային Միության, Հայաստանի արտաքին  քաղաքականությունը։ Այցելել … Read more

«Պատրաստ ենք քննարկել ՌԴ հնարավոր մասնակցությունը TRIPP-ին». Գալուզինը հիշեցրել է՝ մինչև 2038թ.-ը ՀՀ երկաթուղային ցանցը «Ռուսական երկաթուղիներ»-ի կառավարման ներքո է

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, «Իզվեստիային» ասել է նա։ ««Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում՝ քննարկելու ինչպես … Read more

«ԱԱԾ-ն պարտավորված պետք է լինի տեղեկատվություն տրամադրել, որ անհայտ կորածների հարազատները օրերով ստիպված չանցկացնեն ԱԱԾ կամ կառավարության շենքերի մոտ»

ԱԺ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կերպով կարգավորված չեն։ Անձանց նշված շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերը բաց են մնացել, … Read more

Թեհրանը չի պլանավորում փոխել միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը հայտարարել է, որ կշարունակի անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ։ Թեհրանը չի պլանավորում փոխել իրանական միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլերի ձևաչափը. խորհրդակցությունները կշարունակվեն անուղղակիորեն, ՏԱՍՍ-ին ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ «Ներկայում բանակցությունների ձևաչափը փոխելու ծրագրեր չկան։ Այսինքն՝ բանակցությունները կշարունակվեն նույն ձևաչափով, ինչ այս փուլում է», – մամուլի ասուլիսի ժամանակ … Read more