Իրանը հայտարարել է, որ կշարունակի անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ։
Թեհրանը չի պլանավորում փոխել իրանական միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլերի ձևաչափը. խորհրդակցությունները կշարունակվեն անուղղակիորեն, ՏԱՍՍ-ին ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
«Ներկայում բանակցությունների ձևաչափը փոխելու ծրագրեր չկան։ Այսինքն՝ բանակցությունները կշարունակվեն նույն ձևաչափով, ինչ այս փուլում է», – մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Բաղաեին։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: