Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ կաթողիկոս. Aysor

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, Aysor.am-ին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Aysor.am-ի լրագրողը Վեհափառ Հայրապետին հարց է ուղղել՝ տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։

Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները․ այս մասին Factor TV-ին հայտնել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք նրանք հաստատել են իրենց մասնակցությունը։

Ավելի ուշ վարչապետին աջակցող եպիսկոպոսները հայտարարել են, որ չեն գնալու Եպիսկոպոսաց ժողովին։

Leave a comment