Հայաստանն ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում

Այսօր տեղի ունեցավ Արհեստական բանականության նկատմամբ ԵՄ մոտեցման վերաբերյալ TAIEX-ի առաջին աշխատաժողովը՝ համախմբելով Հայաստանի պետական մարմինների պաշտոնատար անձանց և եվրոպական առաջատար փորձագետներին։

Հայաստանը՝ իր արագ զարգացող ՏՏ ոլորտով և ռազմավարական կարևորության հանրային ու մասնավոր գործընկերությունների շնորհիվ, ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում։

Թեև ԵՄ-ն այստեղ տեսնում է զգալի ներուժ, սակայն արհեստական բանականության վերափոխող ներուժը ուղեկցվում է նաև էական ռիսկերով՝ ներառյալ կողմնակալությունների վերարտադրումը, անձնական տվյալների գաղտնիության սպառնալիքները, ինչպես նաև զբաղվածության և անվտանգության վրա հնարավոր ազդեցությունները։

Եվրոպական միության Արհեստական բանականության ակտը՝ արհեստական բանականության ոլորտում աշխարհում առաջին համապարփակ իրավակարգավորող շրջանակը, վկայում է, որ նորարարությունն ու պատասխանատվությունը կարող են համընթաց զարգանալ։

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment