«Պարոն Եղոյան, ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան՝ Սոթքի և Խոզնավարի հատված և մինչև հիմա այնտեղ վեր ընկած են»

«Ափսոս, պարոն Եղոյան, որ 5 տարի առաջ չլսեցինք ձեզ, որ աշխահը ցուրտ է և խաբուսիկ, և իրոք պետք էր նավարկել, որ այս տեկտոնական սալերի հետևում չհայտնվեինք, որովհետև 5 տարի առաջ այս օրը դեռևս փետրվարի 10-ն էր, իսկ այ ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան՝ Սոթքի և Խոզնավարի հատված և մինչև հիմա այնտեղ վեր ընկած են»,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Իսկ 2022 թվականին ադրբեջանցիները ներխուժեցին Ջերմուկ, ճիշտ է, Գլխավոր շտաբի պետն ասում էր՝ հեսա կփակենք, սոված կմնան, կգնան տուն, մինչև հիմա էնեղ վեր ընկած են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Խաչատրյանը նշեց՝ որևէ մեկը չի ասում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ աճ չեն արձանագրում։ «Բայց ամեն ինչ պետք է իրական լույսի ներքո ներկայացնել՝ խոստում է եղել պոտենցիալ մինչև 4 մլրդ դալարի մասին, հիմա փորձում ենք հասկանալ՝ էդ խոստման արդյունքն ի՞նչ է, հասկանալի չէ։ Պրոցեսը, իհարկե, կարևոր է, բայց պրոդուկտն այս պարագայում շատ ավելի կարևոր է, որը կապրենք կտեսնենք»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment