«Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Արցախում կորցրած տան հետ»․ Գասիա Նիկողոսյան-Վեկիլյանը՝ արցախահայերի մասին

«Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Արցախում կորցրած տան հետ։ Եվ հենց այստեղ են հատվում մարդասիրական օգնությունն ու արդարությունը։ Մարդասիրական օգնությունը կարող է ապահովել սնունդ, կացարան, դեղորայք, կրթություն և անվտանգություն, սակայն այն չի կարող վերադարձնել գույքը, պաշտպանել մշակութային ժառանգությունը և երաշխավորել տեղահանված անձանց իրավունքները»,- Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Արդարություն … Read more

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

«Ապառաժ». Միջազգային քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար:Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը (Christian Solidarity International. CSI), Համաշխարհային ավետարանական դաշինքը և Եվրոպական իրավունքի և արդարադատության կենտրոնը դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ պահանջելով ապահովել տեղահանված հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձը։ CSI-ի ներկայացուցիչ դոկտոր … Read more

Փաշինյանն ու Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր

Սեպտեմբեր 24,2026 21:01 Share ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության … Read more

Պուտինը պաշտպանել է Վոլոդինի թեկնածությունը նոր գումարման Պետդումայի խոսնակի պաշտոնում

Sputnik Armenia. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Վոլոդինի թեկնածությունը նոր գումարման Պետդումայի խոսնակի պաշտոնում. «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդև։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը … Read more

Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը: Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր … Read more

Սիրանուշ Սահակյանը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ. Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտшրկյալի վերաբերյալ փաստաթղթերը»

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ «2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն «անհիմն» էր որակել Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։ Այս պատասխանն ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե … Read more

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն կայացել է որպես ոլորտի առանցքային հաստատություն. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել հայկական միջազգային արբիտրաժային օրեր միջոցառմանը։ Նախարարը նշել է, որ միջոցառման վայրը խորհրդանշական է, քանի որ այն անցկացվում է Մատենադարանում, որտեղ պահվում է նաև Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»՝ հայ իրավական մտքի այն կոթողը, որը դեռևս 12-րդ դարում կոչված էր վեճերը լուծելու հստակ, կանխատեսելի և բոլորի համար հասկանալի կանոններով: … Read more

«Նրա մարդկային կերպը՝ սիրված ազնվագույն կերպար»

Կյանքից 84 տարեկանում հեռացել է տաղանդաշատ արձակագիր, թարգմանիչ, մանկագիր, Հայաստանի գրողների միության վարչության երկարամյա քարտուղար ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Երիտասարդ տարիներից մինչև իր կյանքի ավարտ գրել և հրատարակել է բազմաթիվ գրքեր, որոնք արժանացել են ընթերցողների, գրողների, գրականագետների ուշադրությանն ու դրվատանքին՝ «Ադամամութ», «Թռչունի հոգին», «Առաջնորդի կյանքն ու մահը», «Ժամանակի գետը», «Պողոս-Պետրոս»։ Գրական մեծ վաստակի համար արժանացել է մի … Read more

Ներկայացվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, վերադարձի և կառավարման ոլորտում CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների փորձը, օրենսդրության առանձնահատկությունները

Սեպտեմբերի 15-ից 18-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի է ունեցել Ակտիվների վերադարձի հարցերով միջգերատեսչական CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների ամենամյա գլխավոր հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը: Հանդիպման շրջանակում ներկայացվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, վերադարձի և կառավարման ոլորտում CARIN ցանցի անդամ … Read more

Մեկնարկել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը, որը կրում է «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագիրը: Սեպտեմբերի 24-25-ը նախատեսված երկօրյա գիտաժողովի շրջանակում ԵՊՀ-ում համախմբվել են աշխարհի ավելի քան 20 երկրների առաջատար բուհերի, հետազոտական կենտրոնների և ուղեղային կենտրոնների ճանաչված ներկայացուցիչներ, առաջատար քաղաքագետներ ու միջազգայնագետներ: Միջոցառման նպատակն է քննարկել … Read more