Սեպտեմբերի 15-ից 18-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի է ունեցել Ակտիվների վերադարձի հարցերով միջգերատեսչական CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների ամենամյա գլխավոր հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:
Հանդիպման շրջանակում ներկայացվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, վերադարձի և կառավարման ոլորտում CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների փորձը, օրենսդրության առանձնահատկություններն ու կիրառման շրջանակները։
Կարևորվել է CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպոլի Ֆինանսական և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի կողմից՝ Լատվիայի Հանրապետության նախագահությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: