ՀՀ ԶՈւ–ն ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխանեցնելու հայտարարությունները դեկլարատիվ են. ՌԴ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20260924/hh-zun-natoi-chapanishnerin-hamapataskhanecnelu-hajtararutjunnery-deklarativ-en-rd-akh-107272814.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107271825_301:0:3032:2048_1920x0_80_0_0_2438c428c8d84b0d6895580b6a7f9c96.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բանակ, նատօ, ռուսաստան

հայաստան, բանակ, նատօ, ռուսաստան

Բաժանորդագրվել

Բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը մեկնաբանել է Հայաստանից հնչող հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի զինուժը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ բնույթ են կրում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Կարծում եմ` զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները և այդ ուղղությամբ որոշակի քայլերի ու գործողությունների ցուցադրումը դեռևս ավելի շատ դեկլարատիվ և քաղաքական բնույթ են կրում»,- Սալյուկովի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Սալյուկովը հավելել է` եթե ՀՀ զինուժն իսկապես անցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին, ապա դա կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը բյուջետային մեծ ծախսեր կպահանջի՝ Հայաստանի անվտանգության համար անհայտ հեռանկարով։

Գեներալը թվեր է ներկայացրել․ «2025 թվականին ՆԱՏՕ-ի երկրները համախառն պաշտպանական բյուջեի վրա ծախսել են 1 տրիլիոն 626 միլիարդ 630 միլիոն դոլար։ ՆԱՏՕ-ի զորքերի 3 միլիոն 304 հազար թվի պարագայում մեկ զինծառայողի հաշվով ծախսերը տարեկան կազմել են մոտ 493 հազար դոլար։ Հայաստանի ռազմական բյուջեն նույն 2025 թվականին կազմել է 1 միլիարդ 713 միլիոն դոլար»։

Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերի 65 հազար թվաքանակի պարագայում տարեկան մեկ զինծառայողի վրա ծախսվել է 26 հազար դոլար։

Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների միջև տարբերությունը փակելու են Հայաստանի հարկատուները։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրանքներ չունի Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության վերաբերյալ և ելնում է արդեն իսկ ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։

«2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայում նշված է, որ «եվրատլանտյան ինստիտուտներում Հայաստանի ինտեգրման խորացումը ընդհանուր առաջնահերթություն է», իսկ կողմերը «ծրագրում են ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում և օպերատիվ համատեղելիության բարձրացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերում»»,- նշել է Սալյուկովը։

Նրա խոսքով՝ եթե Երևանը նախապատվությունը տա անվտանգության ամերիկյան երաշխիքներին, դա միանշանակ սպառնում է հնարավոր հիասթափությամբ։

Leave a comment