«Ապառաժ». Միջազգային քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար:
Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը (Christian Solidarity International. CSI), Համաշխարհային ավետարանական դաշինքը և Եվրոպական իրավունքի և արդարադատության կենտրոնը դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ պահանջելով ապահովել տեղահանված հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձը։
CSI-ի ներկայացուցիչ դոկտոր Ջոել Վելդկամպը քննադատել է Ադրբեջանին՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու համար, և ընդգծել է մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը, ապօրինի կալանավորումները և դիվանագիտական անգործությունը։
CSI-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Շվեյցարիայի հովանավորությամբ խաղաղության ֆորումի ստեղծմանը և ընդգծել, որ խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: