Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment