Ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը, մահացել է 88 տարեկան հասակում։ Նրա ընտանիքը նրա մահվան լուրը հայտնել է AFP լրատվական գործակալությանը։
Մարինա Վլադին (Եկատերինա-Մարինա Պոլյակովա-Բայդարովա) ծնվել է Փարիզի մոտակայքում՝ ռուս ներգաղթյալների ընտանիքում։
Նա առաջին անգամ նկարահանվել է իտալական ֆիլմում 11 տարեկանում։
1965 թվականին Վլադին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ էր։
1970 թվականին նա ամուսնացել է հայտնի խորհրդային դերասան, բանաստեղծ և երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ, որը դարձավ նրա երրորդ ամուսինը։
Վլադին մնացել է Վիսոցկու կինը մինչև նրա մահը՝ 1980 թվականը։
Ավելի ուշ նա գրել է «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչքը» գիրքը։
Վիսոցկուց առաջ Վլադին ամուսնացած է եղել ռեժիսոր Ռոբեր Հոսեյնի և ճանապարհորդող, օդաչու Ժան-Կլոդ Բրույեի հետ։ Նա ունեցել է երկու որդի իր առաջին ամուսնուց, իսկ մյուսը՝ երկրորդից։
Մարինա Վլադին երեխաներ չի ունեցել Վիսոցկուց։
Վիսոցկուց հետո Մարինան կրկին ամուսնացել է՝ չորրորդ անգամ։
«Նա մահացավ տանը՝ շրջապատված իր սիրելիներով և կենդանիներով […] նա ապրեց երկար, հրաշալի և լիարժեք կյանք», – գործակալությունը մեջբերել է Վլադիի երեխաների խոսքերը։
Այլ մանրամասները՝ BBC-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: