«Այսօր մի տեսակ կորցրել ենք Երևանը, կորցրել ենք Երևանի տեսքը, համն ու հոտը»․ Կարապետ Մինասյան

Ըստ նրա՝ ամբողջ հոգևոր Հայաստանի միաբանող կառույցը մեր եկեղեցին է, սակայն միաբանող դեր ունի նաև Երևանը՝ բոլոր հայերի համար, իր տեսքով, բնույթով և ձևավորված ավանդույթներով։ «Այսօր մի տեսակ կորցրել ենք Երևանը, կորցրել ենք Երևանի տեսքը, համն ու հոտը»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ ասաց Դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ, իրավաբան, ՀՀ արդարադատության … Read more

Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ TRIPP նախագիծը, իրականացնելը. Փաշինյանը՝ Վենսին

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը քննարկել են երկկողմ համատեղ ծրագրերն ու ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի … Read more

«Աշխարհում հետաքրքրություն կա Հայաստանում ներդրումներ անելու, բայց հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլ հասցնելու»․ Ջեյ Դի Վենս

Ամերիկացի լրագրողն այսօր հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ քննարկե՞լ ենք Իրանի ու տարածաշրջանի իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է և այդպիսին կլինի միշտ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ԱՄՆ հետ հարաբերություններում բարձրագուն կետում են։ Այն օրակարգը, որը նշվել է, դրա … Read more

«ԹՐԻՓՓ-ի 74 տոկոսը տրամադրելով ԱՄՆ-ին՝ ինչո՞ւ վերապահում չարեցինք, ինչպես ժամանակին թուրքերը, որ կողմերն իրավունք չունեն իրենց մասնաբաժինը վաճառել երրորդ կողմի՝ առանց մյուսի համաձայնության». Աշոտ Մելքոնյան

Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ թշնամին օգտագործում է մեր՝ որպես հասարակություն պառակտված լինելը․ «Աստված մի արասցե՝ վաղը, եթե նորից արհավիրքի առաջ կանգնենք, մեր հարևանները, թշնամիները չեն կարևորելու՝ դու այսօր ընդդիմությո՞ւն էիր, թե իրենց ծառայում էիր՝ ուղղակի կամ անուղղակի ձևով։ Վերաբերմունքը ուղղակի լինելու … Read more

«11 մլն դոլարի հետախուզական դրոնների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար, նախագահ Թրամփը լավ գիտի խաղաղություն ապահովելու լավագույն ձևը»․ Ջեյ Դի Վենս

Այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր ուզում ենք հայտարարել այնպիսի նախաձեռնությունների մասին, որոնք առանց ձեր առաջատարության, ձեր հանձնառության, ինչպես նաև մեր երկրի նախագահի առաջնորդության հնարավոր չէր լինի իրականացնել։ Ես իսկապես հավատացած եմ, … Read more

Երեխաների անվտանգությունը առցանց խաղերում. Ինչ վնասներ կան և ինչպես պաշտպանվել

Այսօր բազմաթիվ առցանց խաղային հարթակներ հնարավորություն են տալիս խաղացողների միջև ուղիղ շփում՝ ինչպես հաղորդագրությունների, այնպես էլ ձայնային կապի միջոցով։ Թեև դա խաղը դարձնում է ավելի հետաքրքիր, նման շփումները կարող են պարունակել թաքնված վտանգներ երեխաների համար։ ⚠ Առցանց խաղերի ընթացքում երեխաները կարող են բախվել՝ • անծանոթ անձանց հետ տարաբնույթ թեմաներով շփման,• անձնական տվյալներ հարցնելու փորձերի,• վիրավորանքների, … Read more

ԱՄՆ փոխնախագահը առաջ է մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը. ԱՄՆ դեսպանատուն

Փետրվար 09,2026 19:33 «Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է», ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։ «Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի … Read more

«Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, և դա փոխնախագահ Վենսը շատ լավ պետք է իմանա»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտերում՝ մի շատ պարզ ու անօտարելի իրավունքի իրացման համար․ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքն է։ Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել … Read more

«Հայ գերիները Բաքվում պատանդներ են բռնապետ Ալիևի ձեռքին և օգտագործվում կամ օգտագործվել են քաղաքական առևտրի նպատակով»․ Արտակ Բեգլարյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի մոտ, տեղի է ունենում բողոքի ցույց՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ «Մենք բոլորս գիտենք, որ հայ գերիները Բաքվում պատանդներ են բռնապետ Ալիևի ձեռքին։ «Պատանդ» նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ օգտագործվել են քաղաքական առևտրի նպատակով։ Ուստի ԱՄՆ ղեկավարությունը, որպես տարածաշրջանում խաղաղության և … Read more

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային առաջին տեղեր են զբաղեցրել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի 37-րդ հուշամրցաշարում, որին մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ, ազատ և հունահռոմեական ոճերի Հայաստանի հավաքականները մեդալների հարուստ հավաքածու են նվաճել և թիմային պայքարում զբաղեցրել առաջին տեղերը։ Ազատ ոճի մրցումներում հաղթող են դարձել 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ՝ Արսեն Հարությունյանը, 70 կգ՝ Դավիթ Մարգարյանը, 74 կգ՝ Նարեկ Հարությունյանը, 79 … Read more