Երեխաների անվտանգությունը առցանց խաղերում. Ինչ վնասներ կան և ինչպես պաշտպանվել

Այսօր բազմաթիվ առցանց խաղային հարթակներ հնարավորություն են տալիս խաղացողների միջև ուղիղ շփում՝ ինչպես հաղորդագրությունների, այնպես էլ ձայնային կապի միջոցով։ Թեև դա խաղը դարձնում է ավելի հետաքրքիր, նման շփումները կարող են պարունակել թաքնված վտանգներ երեխաների համար։

⚠ Առցանց խաղերի ընթացքում երեխաները կարող են բախվել՝

• անծանոթ անձանց հետ տարաբնույթ թեմաներով շփման,
• անձնական տվյալներ հարցնելու փորձերի,
• վիրավորանքների, ճնշման կամ սպառնալիքների,
• խաղից դուրս շփման առաջարկների (Telegram, WhatsApp, սոցիալական ցանցեր),
• հղումների կամ ֆայլերի ուղարկման փորձերի,
• իրական հանդիպման առաջարկների

Որոշ դեպքերում անծանոթ անձինք կարող են ներկայանալ որպես երեխաներ կամ «խաղընկերներ»՝ նպատակ ունենալով շահել վստահությունը և հետագայում վնաս պատճառել։

Պետք է զգուշանալ, եթե խաղում ինչ-որ մեկը
• շատ արագ ուզում է դառնալ «լավ ընկերը»,
• հարցնում է անձնական տվյալները,
• հորդորում է «չասել ծնողներին»,
• ուղարկում է հղումներ կամ խնդրում է ինչ-որ բան ներբեռնել,
• տարբեր պատրվակներով խնդրում է ուղարկել անձնական լուսանկարներ

💭 Ինչ պետք է անեն ծնողները

• Ծանոթացեք այն խաղերին, որոնք խաղում է Ձեր երեխան, և դրանց հաղորդակցման հնարավորություններին։
• Բացատրեք, որ խաղում գտնվող մարդիկ միշտ այն չեն, ինչ ներկայացնում են։
• Սահմանեք հստակ կանոններ՝ ինչ կարելի է ասել և ինչ չի կարելի խաղի ընթացքում։
• Օգտագործեք ծնողական վերահսկման և գաղտնիության կարգավորումները։
• Խրախուսեք, որ երեխան ցանկացած անհարմար կամ կասկածելի շփման մասին անմիջապես պատմի Ձեզ։

Երեխաների առցանց անվտանգությունը սկսվում է ծնողների ուշադրությունից, բաց խոսակցությունից և փոխվստահությունից։

 

ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment