ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի մոտ, տեղի է ունենում բողոքի ցույց՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։
«Մենք բոլորս գիտենք, որ հայ գերիները Բաքվում պատանդներ են բռնապետ Ալիևի ձեռքին։ «Պատանդ» նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ օգտագործվել են քաղաքական առևտրի նպատակով։ Ուստի ԱՄՆ ղեկավարությունը, որպես տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ, հնարավորություն ունի մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։
Իհարկե, դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի, Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները ամբողջությամբ չեն վերացվի, սակայն սա կլինի հստակ, մեծ հումանիտար դրական քայլ առաջ, որը նոր հնարավորությունների դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար։ Մենք բոլորս գիտենք, որ այնտեղ դատապարտվում և խոշտանգվում են հայերը, որովհետև այնտեղ գտնվող բոլորը ներկայացնում են մեզ։ Եվ քանի դեռ կա թեկուզ մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն և հաշտություն»,- ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին խնդրում, նույնիսկ պահանջում են, որ Բաքու կատարելիք իր այցի ընթացքում առաջին հերթին շատ հստակ բարձրացնի բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրերի պարզման և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրման հարցերը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: