«Խնդիրը ոչ այնքան տարածաշրջանի զարգացումն է, որքան տարածքի նկատմամբ վերահսկողություն ունենալը, տարածաշրջանի գործերին միջամտելը»․ փորձագետը՝ Թրամփի ուղու մասին

Հարավային Կովկասը հայտնվել է նոր աշխարհակարգում ձևավորվող երկու լոգիստիկ ուղիների՝ Չինաստան–Հնդկաստան–Իրան–Հարավային Կովկաս–Ռուսաստան–Եվրոպա և մեր տարածաշրջանում արդեն խաչվող Թուրքիա–Թրամփի ուղի–Ադրբեջան–հետխորհրդային տարածքներ–թուրքալեզու երկրներ ուղիների հատման կետում։ Երկու երթուղիներից յուրաքանչյուրն ունի իր շահառուներն ու ընդդիմախոսները։ Այս նախագծերից ո՞րը կարող է դառնալ գերիշխող, ո՞վ և ի՞նչ օգուտներ կստանա դրանց գործարկումից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ այս … Read more

2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով. Արփինե Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն. ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բացթողումները և հստակեցնել անելիքները։Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։ ՆԳՆ … Read more

ԱՄՆ-ի փոխնախագահը միակ բարձրաստիճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել. Մարիաննա Ղահրամանյան

«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստիճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել ու բարձրաստիճան հյուրին վերագրվել են խոսքեր, որոնք նա չի ասել, բայց Փաշինյանը շատ կուզենար, որ ասեր», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների … Read more

«Մոռացավ ասել, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում». Հայկ Մամիջանյան

Փետրվար 10,2026 21:33 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից մի քպ-ական ասաց. «Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում․ Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, որով իջնում ենք Գնդևազ»։ Երևի մոռացավ ասել, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք … Read more

Դատարանն անփոփոխ թողեց Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր քննարկեց նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը: «Կարծում եմ՝ կիրառված խափանման միջոցը լիարժեք ապահովում է գործի բնականոն ընթացքը և պարոն Աբրահամյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում։ Օրենքն էլ ասում է՝ ավելի ծանր խափանման միջոցներ կիրառվում են այն դեպքում, երբ եղած խափանման միջոցով պատշաճ վարքագիծ չեն դրսևորել։ Կարծում … Read more

«Դատաիրավական բարեփոխումների գործընթացը շարունակական է»

Հպարտ ենք ամփոփել ԵՄ և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության շրջանակում իրականացված «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը։ Այս նախաձեռնության արդյունքները վկայում են, որ դատաիրավական բարեփոխումներն, ի վերջո, ուղղված են մարդկանց՝ նրանց իրավունքներին, ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմանը, և արդարադատության արդար, մատչելի, արդյունավետ կերպով ապահովման նկատմամբ նրանց վստահության ձևավորմանը։ ԵՄ-ն բարձր է … Read more

«Որ Գյումրին մաքրել են, ամեն ինչ լավ է եղել, ինչո՞ւ են 164 հոգի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց»․ Էդգար Բաղդասարյան

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում թեժ քննարկում տեղի ունեցավ քաղաքի սառցակալած փողոցները մաքրել-չմաքրելու թեմայով։ Ավագանու ՔՊ-ական անդամները քննադատեցին քաղաքային իշխանությանը պատշաճ աշխատանք չկատարելու համար։ Քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը սակայն չհամաձայնեց՝ պնդելով, որ Գյումրիում նույնիսկ գիշերը 3-ին ձնամաքրման աշխատանքներ են տարվել, անձամբ ինքն է վերահսկել, տեղումները էլ այնքան առատ են եղել, որ երեք ամսվա համար գնված 40 … Read more

Վենսի աշխատակազմը պարզաբանել է՝ ինչո՞ւ է ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացվել. «Ազատություն»

Փետրվար 10,2026 20:55 «Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ։ Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել: Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է․ «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու … Read more

ՔՊ-ականի՝ «Գյումրին անտեր քաղաք է» բնութագիրը վրդովեցրեց Վարդան Ղուկասյանի փեսային

Գյումրու ավագանու այսօրվա նիստում թեթևակի լեզվակռիվ տեղի ունեցավ նաև ավագանու ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանի ու Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի միջև։ ՔՊ-ականները բարձրաձայնում էին քաղաքի հիմնախնդիրները, քննադատում քաղաքային իշխանությանը՝ փողոցներից ձյունը նորմալ չմաքրելու, կոտրվածքների պատճառ դառնալու, փոսալցումներ չկատարելու համար։ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, էլ հակադարձում էր, տալիս նրանց պատասխանները։ ՔՊ-ական անդամ Էմմա … Read more

«Մեծացրել եք, զարգացրել եք, երկու բառ չես կարողանում ասել, արա». Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մյուսների գործով մեղադրյալ Գրիգոր Գևորգյանի պաշտպանը այսօր միջնորդեց պաշտպանյալի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացնել: Պաշտպանը հայտնեց, որ Գևորգյանը ամբուլատոր հետազոտություն պետք է անցնի Գերմանիայում՝ հայտնելով, որ 2015 թվականին էլ է բուժման նպատակով մեկնել Գերմանիա, այնտեղ վիրահատվել:Պաշտպանը վստահեցրեց, որ Գևորգյանի բուժումը որևէ կերպ չի անդրադառնա դատական նիստերի բնականոն ընթացքի վրա: … Read more