«Մոռացավ ասել, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում». Հայկ Մամիջանյան

Փետրվար 10,2026 21:33

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային ժողովի ամբիոնից մի քպ-ական ասաց. «Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում․ Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, որով իջնում ենք Գնդևազ»։

Երևի մոռացավ ասել, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում, ու Փաշինյանի իշխանությունը որևէ փաստաթղթում կամ գոնե բանակցությունների ժամանակ (ըստ պաշտոնական աղբյուրների) չի ֆիքսել մեր երկրի գրավյալ տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու պահանջը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment