Վենսի աշխատակազմը պարզաբանել է՝ ինչո՞ւ է ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացվել. «Ազատություն»

Փետրվար 10,2026 20:55

«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ։

Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել:

Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է․ «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերն: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»,- գրել է լրատվամիջոցը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի առնչությամբ Վենսն ինքնաթիռ նստելուց առաջ ասել է․ «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը: Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment