Ասկերանի քաղաքապետն արդարացվել է
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրել է արդարացման վերդիկտ։
Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։ Հայկ Շամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի սկսվել դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը։ «Ավարտվեց այս քաղաքական հետապնդումը եւս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ եւ արդարադատությամբ»,- գրել է պաշտպան Վահե Եփրիկյանը։