Իտալիայում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» (MED) համաժողովի շրջանակներում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հարցազրույց է տվել իտալական «Agenzia Nova» լրատվական գործակալությանը.
➡️ ընդգծել է՝ հաղորդակցային նոր ծրագրերը կարող են խթանել հայաստանյան և իտալական գործարար համայնքներին Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների երկայնքով ունենալու նորացված և առավել նշանակալի դերակատարություն։
«Կարծում եմ՝ պատմությունը երբեմն զարգանում է շրջափուլերով։ Մենք կրկին մուտք ենք գործում մի ժամանակաշրջան, երբ հայաստանյան և իտալական գործարար համայնքները կարող են շատ կարևոր դեր ունենալ արժեշղթայի ողջ երկայնքով»,- ասել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)