Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց զբաղեցրած պաշտոններից։
Պաշտոններից հետ են կանչվել՝
Արման Իսրայելյանը՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից։
Վիկտոր Բիյագովը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի պաշտոնից, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Արման Հակոբյանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
Հովհաննես Վիրաբյանը՝ Արգենտինայում, Չիլիում և Պերուում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։