Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել

https://arm.sputniknews.ru/20261126/kharberdi-mankatany-mahvan-2-depq-e-grancvel-qreakan-gvorts-e-harucvel-109788214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/03/03/26664082_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a23f6d41441d748c0eaad29e86fbda1d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, խարբերդ, մահ, հհ դատախազություն, քրեական գործ

հայաստան, խարբերդ, մահ, հհ դատախազություն, քրեական գործ

Բաժանորդագրվել

Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է դարձել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։

«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,– ասված է հաղորդագրությունում:

Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։

Կատարվում է նախաքննություն։

«Երեխան» 24 տարեկան է. Խարբերդի մանկատանը կատարված բռնությունը ուռճացվա՞ծ է ներկայացվում

Leave a comment