Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացնում են զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Այս մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը՝ հաղորդում է RBC-ն։
Նրա խոսքով՝ փոխանակումն իրականացվում է «250-ը՝ 22-ի դիմաց» սկզբունքով. Ռուսաստանը վերադարձրել է 250 զոհված զինծառայողի մարմին, իսկ Ուկրաինան՝ 22-ը։
Զոհված զինծառայողների մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին։ Այն ժամանակ ռուսական կողմը փոխանցել էր Ուկրաինայի զինված ուժերի 252 զինծառայողի մարմին, իսկ ուկրաինական կողմը վերադարձրել էր 25 ռուս զինծառայողի մարմին։