Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Ադրբեջանում միայն այն տեսակետն է քննարկվում, որ այդ զինծառայողը առանց որևէ մեկին տեղյակ պահելու լքել է զորամասը: Որևէ այլ վարկած չի քննարկվում: Տուժած կնոջ քույրը նշել է, որ ադրբեջանցի զինվորը այդ կնոջ երեխաներին պատանդ է վերցրել: Այսինքն` ստացվում է, որ այդ կնոջ սխրանքի արդյունքում է, որ առանց զոհերի է այդ միջադեպն ավարտել: Այն փաստը, որ ինչ-որ մեկը կարողացել է զինված հատել մեր սահմանը, դա խոսում է մեր անվտանգության համակարգի անպաշտպան և փուչիկ լինելու մասին: Մեզ ամեն անգամ ցույց են տալիս ինչ-որ գեղեցիկ պատկեր, գնում են ինչ-որ սիրուն նկարահանումներ են անում` նախարարով, ԳՇ պետով, և այլն, սակայն ամեն անգամ այդ ամենից հետո մենք առնչվում ենք իրական պատկերի հետ: Կլինի Ազատ գյուղում 15 զինծառայողի ողջակիզման դեպքը, կլինի այս դեպքը` երբ հանգիստ մտնում են Հայաստան, օրեր շարունակ փնտրում են իրենց, սակայն չեն կարողանում հայտնաբերել:
Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, Սյունիքում էլի է նման դեպք եղել, քաղաքացիական անձանց էին սպանել ադրբեջանցիները, սակայն մարդասպաններին սիրուն ձևով հանձնեցին Ադրբեջանին: Այսինքն` անվտանգության համակարգերը վատ վիճակում են, սակայն որևէ մեկը բարձրաստիճան պաշտոնյաներից չի ենթարկվելու որևիցե պատասխանատվության: Էլի թեման սվաղելու են, լղոզելու են, ասելու են ոչ մի արտառոց բան չի եղել, և անցնելու են առաջ: Ակնկալել, որ պատասխանատուները ռեալ պատասխանատվության են կանչվելու, անհույս է: Հասարակության արձագանքն էլ է դրա մասին փաստում: Մարդիկ չեն հավատում, որ այս իշխանությունը կարող է իրենց անվտանգությունը պաշտպանել: Մեկ դեպք չի, երկու դեպք չի, տասը չէ»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: