Կոստանյանը Pacific Council-ի պատվիրակության հետ քննարկել է տնտեսական և տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Pacific Council կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի ղեկավարած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության ներկայիս զարգացումները։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը և տնտեսական համագործակցության բազմազանեցմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությունից բխող ենթակառուցվածքային ծրագրերի ստեղծած հնարավորություններին։

Կազմակերպության անդամների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, էներգետիկ անվտանգությանը, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Leave a comment