Կալանավայրում կարդում են նույնիսկ դրսում գիրք չկարդացողները: Դրսում կարդացողներն առավել ևս կարդում են: Ես կասեի՝ գրքով լցնում են անսպառ ժամանակը:
Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ:
Ճիշտ է, ոչ այն ձևով, ինչ պատկերացրել էիր, բայց, ամեն դեպքում, իրականանում են: Օրինակ՝ իրականանում է ազատ ժամանակ գտնելու և վաղուց պլանավորած գիրքը կարդալու երազանքդ:
Բանտային այս ամիսներին բազմաթիվ գրքեր եմ կարդացել: Բոլորը մասնագիտական են, բացի մեկից: Այդ մեկը վաղուց էի ուզում կարդալ, բայց ժամանակ չէի գտնում: Գտա՛: Կարդացի Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, որը հրաշալի թարգմանել է Սամվել Մկրտչյանը:
Փաստորեն, չկա չարիք՝ առանց բարիքի: Հանուն «Ուլիսեսի» կարելի էր նաև ապօրինաբար կալանավորվել:
Լավ մնացեք:
Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 03.10.2026թ.
Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: