Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի շուրջ երեք շաբաթ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (0:2): Բժշկական հետազոտությունից հետո ախտորոշվել է սրունք-թաթային հոդի կապանների վնասվածք:

Կիպրոսի հավաքականի դեմ խաղում Արտյոմ Բանդիկյանը հարկադրված փոխարինվել էր 52-րդ րոպեին: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին:

Leave a comment