ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված մոտ 89 առևտրային նավ

Ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված 89 առևտրային նավ, որոնք ուղևորվել են դեպի իրանական նավահանգիստներ կամ մեկնել դրանցից, երեքշաբթի օրը հաղորդել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «Կենտրոնական հրամանատարության ուժերը շարունակում են ամրապնդել Իրանի դեմ ԱՄՆ շրջափակումը՝ արգելելով բեռների հոսքը դեպի իրանական նավահանգիստներ և դուրս: 89 առևտրային նավ վերաուղղորդվել է շրջափակումը … Read more

Փաշինյան. Պետք է ակնածանքով վերաբերվել Ռուսաստանին եւ նրա նախագահին

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ կտրուկ գործողություն չի անելու»: «ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ։ Կասկածում եմ, որ 2018 թվականից սկսած՝ Ռուսաստանի նախագահը ավելի շատ շփումներ է ունեցել այլ լիդերների հետ։ Մենք 200-ից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել: Մեր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ շատ ջերմ է», – … Read more

Պեկինն ու Մոսկվան երկարաձգում են բարիդրացիության մասին պայմանագրի գործողությունը

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մեկնարկած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել երկարաձգել ռուս-չինական Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի գործողությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։ Հրապարակման համաձայն՝ երկու առաջնորդները աջակցել են տվյալ պայմանագրի գործողության երկարաձգմանը։ «Մենք Վլադիմիր Պուտինի հետ միաձայն հավանություն ենք տվել ՉԺՀ-ի և ՌԴ-ի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության … Read more

Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել․ խոսնակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ: Ուրեմն, … Read more

2018-ին Հայաստան պետության ավարտը մոտենում էր, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, մեզ հաջողվեց կանգնեցնել այդ ժամացույցը. Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Շնողից: Նա հավաքված բնակիչներին վստահեցրեց, որ երբ 2018-ին ստանձնում էր վարչապետի պաշտոնը, Հայաստան պետության ժամանակը մոտենում էր ավարտին ու իրենց հաջողվեց ոչ միայն կանգնեցնել այդ ժամացույցը, այլ ջարդուփշուր անել: «Տարիներով մեզ մեղադրում են՝ մեր ինքնությունից շեղվում ենք, ՀՀ պատմության մեջ ոչ մի անգամ նախորդ 35 տարիների ընթացքում … Read more

Այս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ Ծառուկյան

44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք։ Տարիների ընթացքում նրանցից շատերի հետ ձևավորվել են ոչ միայն ջերմ հարաբերություններ, այլև իսկական ընկերություն ու հարազատություն։ Այսօր նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է բերում Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանի աշխատանքներին՝ հավատալով, որ այն դառնալու է ազգային վերածննդի, միասնության և հավատքի խորհրդանիշ։ Այս տղաները … Read more

ՆԱՏՕ-ի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է Եվրոպայից ամերիկյան զորքերի ավելի լայնածավալ դուրսբերման մասին

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է Եվրոպայից ամերիկյան զորքերի ավելի լայնածավալ կրճատման հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Գեներալի խոսքով՝ զորքերի «զգալի մասը» դուրս կբերվի զրահապատ բրիգադային մարտական խմբից, որը վերադառնում է ԱՄՆ։ Խոսքը վերաբերում է շուրջ 4 հազար զինծառայողից բաղկացած այն զորակազմին, որը նախատեսված էր Լեհաստանում ռոտացիոն … Read more