Փաշինյան. Պետք է ակնածանքով վերաբերվել Ռուսաստանին եւ նրա նախագահին

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ կտրուկ գործողություն չի անելու»:

«ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ։ Կասկածում եմ, որ 2018 թվականից սկսած՝ Ռուսաստանի նախագահը ավելի շատ շփումներ է ունեցել այլ լիդերների հետ։ Մենք 200-ից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել: Մեր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ շատ ջերմ է», – Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: 
Նա նշել է, որ Ռուսաստանը գերտերություն է եւ «պետք է հարգանքով եւ ակնածանքով վերաբերվել ոչ միայն Ռուսաստանին, այլեւ՝ նրա նախագահին»։ 

Leave a comment