ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված մոտ 89 առևտրային նավ

Ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված 89 առևտրային նավ, որոնք ուղևորվել են դեպի իրանական նավահանգիստներ կամ մեկնել դրանցից, երեքշաբթի օրը հաղորդել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Կենտրոնական հրամանատարության ուժերը շարունակում են ամրապնդել Իրանի դեմ ԱՄՆ շրջափակումը՝ արգելելով բեռների հոսքը դեպի իրանական նավահանգիստներ և դուրս: 89 առևտրային նավ վերաուղղորդվել է շրջափակումը պահպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Երեքշաբթի օրը ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր 88 նավերի կալանման մասին։

CENTCOM-ի տվյալներով՝ Իրանի ռազմածովային շրջափակումն իրականացվում է օրական 24 ժամ: Գործողությանը մասնակցում են ավելի քան 20 ամերիկյան ռազմանավեր, այդ թվում՝ երկու ավիակիրներ, երեք խոշոր դեսանտային նավեր՝ ծովային հետևակի զինծառայողներով, կառավարվող հրթիռային ականակիրներ և Արաբական ծովում հերթապահող ափամերձ մարտական ​​նավեր, նաև 100 կործանիչ ինքնաթիռ, ուղղաթիռ և տանկեր:

Leave a comment