Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատող է, իսկ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մասին՝ ասել է.
«Երեկ հրապարակված տեղեկություններից իմացանք, որ նույնն է, ըստ էության. եթե կալուգացի օլիգարխը «բ» կլասի լրտես է, իմացանք, որ Ծառուկյանն էլ «ճ» կլասի լրտես է»,- ասել է նա։