ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին այցելել է տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ոլորտում գործունեություն ծավալող լեհական «Creotech Instruments» ընկերություն։
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ: