ՆԱՏՕ-ի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է Եվրոպայից ամերիկյան զորքերի ավելի լայնածավալ դուրսբերման մասին

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է Եվրոպայից ամերիկյան զորքերի ավելի լայնածավալ կրճատման հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գեներալի խոսքով՝ զորքերի «զգալի մասը» դուրս կբերվի զրահապատ բրիգադային մարտական խմբից, որը վերադառնում է ԱՄՆ։ Խոսքը վերաբերում է շուրջ 4 հազար զինծառայողից բաղկացած այն զորակազմին, որը նախատեսված էր Լեհաստանում ռոտացիոն տեղակայման համար։

Այս հայտարարությունը հաստատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերանայման վերաբերյալ։

Գրինկևիչը նշել է, որ կրճատումները կարող են չսահմանափակվել միայն 5 հազար զինծառայողով․ հնարավոր է նաև ևս մի քանի հարյուր զինվորականների դուրսբերում։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատարը վստահեցրել է դաշնակիցներին, որ զորքերի վերատեղակայումը չի ազդի դաշինքի արևելյան թևի պաշտպանունակության և ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերի իրականացման վրա։

«Քանի որ դաշնակիցներն ավելացնում են իրենց կարողությունները, ԱՄՆ-ը կարող է դուրս բերել որոշ ուժեր և օգտագործել դրանք այլ գլոբալ առաջնահերթությունների համար, ուստի ներկայիս իրավիճակն ինձ լիովին բավարարում է»,-հայտարարել է Գրինկևիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment