Հայ Եկեղեցին նշել է Հոգեգալստյան տոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News Սուրբ Հարության տոնից 50 օր անց՝ մայիսի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Մայիսի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնին ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տեր Արարատ քահանա Օրդոյանն էր: Հոգեգալստյան տոնին հիշատակվում է Սուրբ Հոգու … Read more

«Մի քանի տեղ ասֆալտ անելով ու 10 հազար դրամով արժի՞ երկրի ղեկավար ընտրել»․ Նարեկ Կարապետյան

«Մի քանի տեղ ասֆալտ արել են, բայց մի քանի տեղ ասֆալտ անելով ու 10 հազար դրամով արժի՞ երկրի ղեկավար ընտրել։ Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, երկրի առաջնորդ ենք ընտրում»,- Ապարանում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Նա մի դրվագ հիշեց․ «Մի քանի օրից Բաշ-Ապարանի հերոսամարտի տարելիցն է։ … Read more

Թուրքիայում ցույցեր են տեղի ունեցել ոստիկանության կողմից ընդդիմության ղեկավարին գրասենյակից հեռացնելուց հետո

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հեռացված ղեկավար Օզգյուր Օզելի կողմնակիցները մայիսի 24-ին երթով շարժվել են դեպի խորհրդարան այն…

Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը

Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:   Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գիյոմ Կասբարյանը, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փոխքաղաքապետ Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում … Read more

«Հավի շաուրմա»-ն չի համապատասխանել սահմանված պահանջներին

«Հավի շաուրմա»-ն չի համապատասխանել սահմանված պահանջներին Աջակցիր «Ա1+»-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մուշ թաղամաս 160) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։  Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ախտածին … Read more

Արհեստական բանականությունը կարող է բարձրացնել արտադրողականությունը կանխատեսումներից 10 անգամ ավելի

Արհեստական բանականությունը կարող է առաջիկա տասնամյակում համաշխարհային տնտեսական աճն ավելացնել տարեկան մոտ 1%-ով՝ ներկայիս մոտ 3.5%-ից հասցնելով 4.5%-ի, քանի որ տեխնոլոգիան խթանում է արտադրողականության աճը տարբեր ոլորտներում։ Այս եզրակացությունը ներկայացված է Bank of America-ի վերլուծական զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ արհեստական բանականությունն արդեն ապահովում է արտադրողականության զգալի աճ առանձին առաջադրանքների մակարդակում․ ծրագրային ապահովման մշակման ոլորտում … Read more

Առաջին անգամ իրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման աննախադեպ ծրագիր

Առաջին անգամ իրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման աննախադեպ ծրագիր Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։ Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։ Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և … Read more

Իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան այնքան լավ է, դա մեր պետության համար է. Թաթոյան

«Ինձ համար զարմանալի էր Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը, չէ՞ որ այդ հայտարարությունը վնասում է քաղաքական ուժին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ իր ցանկությունն է՝ բոլոր իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան, որքան շատ ձայներ հավաքեն, այնքան լավ է, դա մեր պետության համար է։ «Այս ընտրությունները մեր … Read more

Կիրկորովը դատի է տվել կոմունալ պարտքի մասին հրապարակումների համար

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայց է ներկայացրել Մոսկվայի Սավելովսկի շրջանային դատարան: Պատասխանողը «News Media» ԲԲԸ-ն է, որին պատկանում են Shot and Life առցանց հրատարակությունները, հայտնել է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների Telegram ալիքը: Հայցում նշվում է, որ հրատարակությունները միաժամանակ հրապարակել են Կիրկորովի կոմունալ պարտքի մասին նյութեր: Երգիչը պնդել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կարող է նպատակ … Read more