Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գիյոմ Կասբարյանը, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փոխքաղաքապետ Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Ասոյանը։
Միջոցառման մշակութային հատվածում ելույթ են ունեցել ֆրանսահայ երաժշտական ու պարային խմբեր, կազմակերպվել են ստեղծագործական և ժամանցային գործունեություններ, շախմատի ազատ խաղեր, հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հանդիպելու հայ հեղինակների հետ։
Դիտումների քանակ4