Դուք եք ծնգլահան արել մեզ և ամսի 7-ին ռատերդ քաշելու եք․ Ալիկ Ալեքսանյանը՝ Միրզոյանին

Վանաձորում, որտեղ Ուժեղ Հայաստանը մեծ հավաք է անցկացնում, կուսակցույան անդամ Ալիկ Ալեքսանյանը բնակիչներին դիմելով՝ անդրադարձավ այսօր ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ գերիների հետ կապված։ «Արարատ Միրզոյանին հարցնում են մեր գերիներից, Արարատ Միրզոյանը ասում է՝ դե ծնգըլահան արիք մեզ։ Ո՞վ է մեզ ծնգլահան արել։ Հիմա մենք էստեղից բոլորս ասում ենք, որ այդ դուք եք ծնգըլահան արել … Read more

Իրանն ԱՄՆ հարձակումներն անվանել է «կոպիտ խախտում» և հայտարարել՝ պատրաստ է արձագանքել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները Հորմոզգան նահանգին՝ այն անվանելով հրադադարի «կոպիտ խախտում»։ Ինչպես գրում է Al Jazeera-ն, ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կկրի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։ «Միացյալ Նահանգները վերջին 48 ժամվա ընթացքում կոպիտ կերպով խախտել է հրադադարը Հորմոզգան նահանգում», – հայտարարել է նախարարությունը՝ հարձակումներն անվանելով «ագրեսիվ և անհիմն»։ Ավելի վաղ ԱՄՆ … Read more

39․9 մլն դրամ եկամուտ, 80 մլն դրամ և 55․7 հազար դոլար կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արման Թաթոյանը 

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար, ընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը նախորդ 1 տարում 39․9 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է 3 աղբյուրից ստացված աշխատավարձերից՝ 33․4 մլն՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, մոտ 6 մլն՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից, 514․5 հազար դրամ՝ ԵՊՀ-ից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Թաթոյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը վերաբերում է … Read more

Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահում. հրապարակվել է ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելության 2-րդ միջանկյալ զեկույցը

Միջանկյալ զեկույց N 2 10-24 մայիս ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույց հիմնված երկարաժամկետ դիտորդների հաղորդումների և հրապարակային տվյալների վրա, որոնք արձանագրված են հետևյալ էլկայքերում արդարքվե.հայ youthvote.live fyca.net Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահում Իրավական համատեքստ. Հանրային պաշտոնյաներին և ծառայողներին արգելվում է իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցական շահերի համար («Հանրային ծառայության մասին» օրենք, … Read more

Այստեղ եմ՝ առաջ տանելու ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի ապագայի տեսլականը. Մարկո Ռուբիոն՝ Երևանում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն խիզախ ճանապարհ է համարում Հարավայի Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, որին…

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ

26 Մայիս, 2026 20:12 Մայիսի 26-ին Պետդումայում անցկացվել է կլոր սեղան՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով։ Քննարկման արդյունքներով մասնակիցները համաձայնեցրել են մի շարք առաջարկություններ։ Գլխավորը՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին աստիճանաբար կասեցնելու առաջարկն է։ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի … Read more