Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները Հորմոզգան նահանգին՝ այն անվանելով հրադադարի «կոպիտ խախտում»։
Ինչպես գրում է Al Jazeera-ն, ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կկրի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։
«Միացյալ Նահանգները վերջին 48 ժամվա ընթացքում կոպիտ կերպով խախտել է հրադադարը Հորմոզգան նահանգում», – հայտարարել է նախարարությունը՝ հարձակումներն անվանելով «ագրեսիվ և անհիմն»։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ ամերիկյան զորքերն «իրանական ուժերի սպառնալիքներից պաշտպանելու» նպատակով։