https://arm.sputniknews.ru/20261117/banakum-tsarajeln-ajlevs-arajnahertutjun-che-pvordzagety-ishkhanutjan-nakhadzernutjan-masin-109439226.html
Բանակում ծառայելն այլևս առաջնահերթություն չէ՞․ փորձագետը՝ իշխանության նախաձեռնության մասին
Բանակում ծառայելն այլևս առաջնահերթություն չէ՞․ փորձագետը՝ իշխանության նախաձեռնության մասին
Sputnik Արմենիա
Ռազմական վերլուծաբան Վահագն Սարոյանի խոսքով` անըդունելի է բանակի հաշվին ոստիկանության և Փրկարար ծառայության համալրումը՝ զգուշացնելով, որ դա կարող է արժեզրկել… 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T22:42+0400
2026-11-17T22:42+0400
2026-11-17T22:42+0400
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
տարկետում
բուհ
անվտանգություն
հայաստան
զինծառայող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2337/96/23379633_0:0:3077:1731_1920x0_80_0_0_c36ca9d10615e542ced9c48c60a3f791.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում ծառայելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Վահագն Սարոյանը։Նրա գնահատմամբ՝ կառավարության առաջարկած և ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունը կարող է արժեզրկել պարտադիր զինվորական ծառայության կարևորությունը՝ հեռահար բացասական հետևանքներ ունենալով հասարակության շրջանում զինծառայության նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից։Փաշինյանի կոչին արձագանքել է 1141 մարդ. նրանցից ոմանք առաջիկայում բարձր պաշտոն կստանանՆշենք, որ ԱԺ լիագումար նիստի օրակարգում են ընդգրկվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունները։ Նախատեսում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն՝ ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ սովորելու և աշխատելու պայմանով։Սարոյանի խոսքով՝ առաջին հայացքից փոփոխությունները կարող են մտահոգիչ չթվալ, քանի որ խոսքն ընդամենը 70 ուսումնական տեղի մասին է։ Սակայն խնդիրն այն է, որ հետագայում այդ թիվը կարող է ավելանալ։Սարոյանը հիշեցրեց բանակում անձնակազմի պակասի մասին, որը, ըստ նրա, ավելի ակնհայտ է դարձել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարուց մեկուկես տարի կրճատելուց հետո։ Փորձագետի գնահատմամբ` այս պայմաններում քաղաքացիների որոշակի խմբերի արտոնություններ տրամադրող օրենսդրական նախաձեռնությունները խիստ կասկածելի են արդյունավետության և նպատակահարմարության տեսանկյունից։ Նրա կարծիքով` ցանկացած իրավապահ կամ ուժային կառույցում ծառայելու կամ աշխատելու պարտադիր և անշրջելի պահանջ պետք է լինի բանակում ծառայած լինելը։Ռազմական վերլուծաբանի համոզմամբ` ո՛չ պահեստազորայինների 25-օրյա հավաքները, ո՛չ էլ «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը չեն կարող լրացնել զինված ուժերում առկա կադրային պակասը։Առաջարկվում է տարկետման հնարավորություն տալ «Պատիվ ունեմ»-ից դուրս մնացածներին«Այս կամ այն սոցիալական խմբին կամ կատեգորիային արտոնություններ տրամադրելով՝ մենք փաստացի նրանց ուղերձ ենք հղում, թե բանակում ծառայելն այնքան էլ պատվաբեր գործ չէ, և կան ավելի կարևոր ոլորտներ ու զբաղմունքներ։ Սա անընդունելի է ազգային-պետական գաղափարախոսության տեսանկյունից և կրկնակի անընդունելի՝ 44-օրյա պատերազմից հետո էապես թուլացած մեր պաշտպանունակության ամրապնդման առումով։ Որքան էլ պաթետիկ հնչի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է ծառայել բանակում և իր ներդրումն ունենալ երկրի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության գործում»,– նշեց Սարոյանը։Նա նաև մտավախություն ունի, որ հետագայում կառավարությունը կարող է «գտնել» այլ առաջնահերթ ոլորտներ ու բնագավառներ՝ դրանցում աշխատողներին նույնպես ազատելով զորակոչի պարտավորությունից։Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտած նախագծերի առաջին փուլում կառավարությունը նախատեսել է պետական պատվերով ուսուցման 70 տեղ՝ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով։ Հետագայում այդ տեղերի թիվը կարող է ավելացվել կառավարության որոշմամբ։Առաջարկվում է մինչև 32 տարեկան բարձրացնել աշխարհի լավագույն 50 արտասահմանյան բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման ծրագրի մասնակիցների՝ զորակոչից տարկետում ստանալու տարիքային շեմը։Ավելի վաղ կառավարության առաջարկած փոփոխությունները քննադատել էին նաև ընդդիմադիրները։ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ իշխանությունները, պարբերաբար տարբեր խմբերի ներկայացուցիչներին տարկետում տրամադրելով կամ զինվորական ծառայությունից ազատելով, փաստացի զինված ուժերը վերածում են «բանվորագյուղացիական բանակի»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2337/96/23379633_76:0:2805:2047_1920x0_80_0_0_4a4495d4921dc2bc67f468b76aade8e8.jpg.webp
բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), տարկետում, բուհ, անվտանգություն, հայաստան, զինծառայող
բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), տարկետում, բուհ, անվտանգություն, հայաստան, զինծառայող
Ռազմական վերլուծաբան Վահագն Սարոյանի խոսքով` անըդունելի է բանակի հաշվին ոստիկանության և Փրկարար ծառայության համալրումը՝ զգուշացնելով, որ դա կարող է արժեզրկել պարտադիր զինվորական ծառայության գաղափարը։
Նրա գնահատմամբ՝ կառավարության առաջարկած և ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունը կարող է արժեզրկել պարտադիր զինվորական ծառայության կարևորությունը՝ հեռահար բացասական հետևանքներ ունենալով հասարակության շրջանում զինծառայության նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից։
Նշենք, որ ԱԺ լիագումար նիստի օրակարգում են ընդգրկվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունները։ Նախատեսում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն՝ ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ սովորելու և աշխատելու պայմանով։
Սարոյանի խոսքով՝ առաջին հայացքից փոփոխությունները կարող են մտահոգիչ չթվալ, քանի որ խոսքն ընդամենը 70 ուսումնական տեղի մասին է։ Սակայն խնդիրն այն է, որ հետագայում այդ թիվը կարող է ավելանալ։
«Այսօր՝ 70, վաղը կամ մյուս օրը՝ 100, հետո, օրինակ, 500։ Որտե՞ղ է երաշխիքը, որ այս թիվը շարունակաբար չի աճելու։ Առավել ևս, որ ապագա ոստիկաններին ու փրկարարներին գումարվում են նաև լավագույն բուհերի շրջանավարտները։ Մեր բանակի համար սա զգալի թիվ է։ Իհարկե, ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը նույնպես ուժային կառույցներ են, բայց հարցն այն է, թե որոնք են Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունները։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այդ կառույցները համալրվեն զինված ուժերի հաշվին»,– մանրամասնեց Սարոյանը։
Սարոյանը հիշեցրեց բանակում անձնակազմի պակասի մասին, որը, ըստ նրա, ավելի ակնհայտ է դարձել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարուց մեկուկես տարի կրճատելուց հետո։ Փորձագետի գնահատմամբ` այս պայմաններում քաղաքացիների որոշակի խմբերի արտոնություններ տրամադրող օրենսդրական նախաձեռնությունները խիստ կասկածելի են արդյունավետության և նպատակահարմարության տեսանկյունից։ Նրա կարծիքով` ցանկացած իրավապահ կամ ուժային կառույցում ծառայելու կամ աշխատելու պարտադիր և անշրջելի պահանջ պետք է լինի բանակում ծառայած լինելը։
Ռազմական վերլուծաբանի համոզմամբ` ո՛չ պահեստազորայինների 25-օրյա հավաքները, ո՛չ էլ «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը չեն կարող լրացնել զինված ուժերում առկա կադրային պակասը։
«Այս կամ այն սոցիալական խմբին կամ կատեգորիային արտոնություններ տրամադրելով՝ մենք փաստացի նրանց ուղերձ ենք հղում, թե բանակում ծառայելն այնքան էլ պատվաբեր գործ չէ, և կան ավելի կարևոր ոլորտներ ու զբաղմունքներ։ Սա անընդունելի է ազգային-պետական գաղափարախոսության տեսանկյունից և կրկնակի անընդունելի՝ 44-օրյա պատերազմից հետո էապես թուլացած մեր պաշտպանունակության ամրապնդման առումով։ Որքան էլ պաթետիկ հնչի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է ծառայել բանակում և իր ներդրումն ունենալ երկրի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության գործում»,– նշեց Սարոյանը։
Նա նաև մտավախություն ունի, որ հետագայում կառավարությունը կարող է «գտնել» այլ առաջնահերթ ոլորտներ ու բնագավառներ՝ դրանցում աշխատողներին նույնպես ազատելով զորակոչի պարտավորությունից։
Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտած նախագծերի առաջին փուլում կառավարությունը նախատեսել է պետական պատվերով ուսուցման 70 տեղ՝ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով։ Հետագայում այդ տեղերի թիվը կարող է ավելացվել կառավարության որոշմամբ։
Ավելի վաղ կառավարության առաջարկած փոփոխությունները քննադատել էին նաև ընդդիմադիրները։