Թուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News Թուրքիան փակել է իր նավահանգիստները «Aloy Lady» զբոսանավի համար։ Մոտ 2000 ուղևոր ունեցող նավը չի թույլատրվել մուտք գործել Կուշադասի և Ստամբուլ։ Այդընի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ նման խմբերի այցը «բացարձակապես բացառված է»։ ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ փորձերը արդյունք չեն տվել։ Այժմ զբոսանավը Թուրքիայի փոխարեն կուղևորվի Եգիպտոս և Հունաստան։ —00—ՍՊ