«Amsterdam & Partners LLP» փաստաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր, Սամվել Կարապետյանի իրավախորհրդատու Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը
Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք չէր տալիս, սակայն այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում:
Վավերացնելով համակարգային խախտումները խորապես վիճարկվող ընտրություններին օրինականություն հաղորդելու համար՝ Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը: Իրավունքի գերակայության անկախ երաշխավոր հանդիսանալու փոխարեն՝ բարձրագույն դատական մարմինն ամբողջությամբ լուծարեց իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու հանրային վստահությունը։
Երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում ընտրական անօրինականություններն ինստիտուցիոնալացնելու համար, վտանգվում է պետության ողջ իրավական համակարգը: Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: